Որքա՞ն է լինելու Նինոծմինդայի ամանորյա զարդարանքների արժեքը

Որքա՞ն է լինելու Նինոծմինդայի ամանորյա զարդարանքների արժեքը

Հայտարարվել է մրցույթ Նինոծմինդա քաղաքի ամանորյա ձևավորման լուսավորության սարքերի, զարդարանքների և պարագաների ձեռքբերման համար։

Մրցույթը հայտարարվել է 30 000 լարիի դիմաց, որը նախատեսված է տեղական բյուջեից։

Այն հրապարակվել է նոյեմբերի 28-ին, իսկ առաջարկների ընդունումը սկսվում է դեկտեմբերի 6-ին և ավարտվում դեկտեմբերի 8-ին։

Հարկ է նշել, որ անցած տարի մրցույթը հայտարարվել էր 28 500 լարիով։ Նշենք նաև, որ անցած տարի Նինոծմինդայում ամանորյա լույսերի տեղադրման աշխատանքները սկսվել էին դեռ նոյեմբերի սկզբից։

Հիշեցնենք, որ 2024 թվականին ՏԻՄ բյուջեից ամանորյա զարդարանքների ձեռքբերման և տեղադրման համար հատկացվել էր 49 000 լարի։