
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղում կառուցվում է նոր սպորտդահլիճ։ Այս տարի իրականացվել են շինարարական առաջին՝ հիմքի կառուցման աշխատանքները, որոնց համար հատկացվել է 23 հազար լարի։
Գյուղապետ Հովսեփ Անտանոսյանի խոսքով՝ շինարարությունը կազմակերպվում է փուլային ձևաչափով․
«Այս տարի կատարվել են սպորտդահլիճի հիմքի աշխատանքները։ Աշխատանքները շարունակվելու են փուլ առ փուլ, իսկ հիմնական շինարարական գործընթացը կսկսվի հաջորդ տարի՝ մոտավորապես հուլիս ամսից»,- նշեց գյուղապետը։

Ինչ վերաբերում է 2026-ին նախատեսվող ֆինանսավորմանը, գումարի վերջնական չափը դեռ հայտնի չէ։

Նշենք, որ Թորիա գյուղում ևս ակտիվորեն ընթանում են սպորտդահլիճի կառուցումը, արժեքը կազմում է 430,000 լարի, որն ամբողջությամբ կֆինանսավորվի տեղական բյուջեից։ Գնման հայտարարությունը հրապարակվել է 2025 թվականի ապրիլի 2-ին։ Երաշխիքային ժամկետը՝ 160 օր։


