Թրենինգ ոչ նյութական մշակութային արժեքների թեմայով

Թրենինգ ոչ նյութական մշակութային արժեքների թեմայով

Նինոծմինդա քաղաքում տեղի ունեցավ հանդիպում տեղի մշակույթի ոլորտի մարդկանց և Վրաստանի Մշակույթի նախարարության հուշարձանների պաշտպանության պետական գործակալության աշխատակիցների հետ:

Հանդիպումը տեղի ունեցավ Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի շենքում տարբեր հաստատությունների՝ մասնավորապես երաժշտական դպրոցի, գրադարանի, գեղարվեստի դպրոցի, թանգարանի, Մշակույթի տան աշխատակիցների մասնակցությամբ: Վրաստանի Մշակույթի նախարարության հուշարձանների պաշտպանության պետական գործակալության ոչ նյութական մշակութային ժառանգության բաժնի ղեկավար Մակա Տակտակիշվիլին ներկայացրեց նախարարության գործունեությունը ՅՈւՆԵՍԿՕ-ում Վրաստանի ոչ մշակութային արժեքների գրանցման ուղղությամբ:

ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում է ներառված 3 տեսակի վրացական գրերը՝ Ասոմտավրուլի (Մրգլովանի), Մխեդրուլի և Նուսխուրի: ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում են ներառված կան քառաձայն երաժշտությունը, ինչպես նաև կավե ամաններում ավանդական վրացական գինու պատրաստման եղանակը: Բացի այդ դիմում է ներկայացված վրացական ըմբշամարտը ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկի մեջ ներառելու համար:

Մանրամասների մասին մեզ տեղեկություն տրամադրեց րաստանի Մշակույթի նախարարության հուշարձանների պաշտպանության պետական գործակալության ոչ նյութական մշակութային ժառանգության բաժնի ղեկավար Մակա Տակտակիշվիլին:


Բորիս Ղարսլյան