
Վրաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Վրաստանի էկոնոմիկայի նախարարությանը 2026 թվականին հատկացվել է 25 միլիոն լարի՝ Սև ծովի հատակով ստորջրյա էլեկտրահաղորդման գծի կառուցման համար անհրաժեշտ երկրաբանական հետազոտություններ անցկացնելու համար։
2026 թվականի վերջնական բյուջեի նախագծում էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությանը հատկացվում է 928,6 միլիոն լարի, որից 25 միլիոնը նախատեսված է Սև ծովի ստորջրյա էլեկտրահաղորդման մալուխի նախագծի համար։
Սև ծովի ստորջրյա մալուխի նախագիծը նախաձեռնել է Վրաստանը և ներառում է Վրաստանից Ռումինիա էլեկտրաէներգիայի արտահանումը։
Վրաստանի, Ադրբեջանի, Ռումինիայի և Հունգարիայի կառավարությունները 2022 թվականի դեկտեմբերին ստորագրել են մալուխի տեղադրման համաձայնագիրը, որը Վրաստանից և Ադրբեջանից Եվրոպա էլեկտրաէներգիա կփոխանցի։
Սա խոշոր ենթակառուցվածքային նախագիծ է, որն անմիջականորեն կկապի Վրաստանի և Ռումինիայի, և ավելի լայն իմաստով՝ Հարավային Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի էներգահամակարգերը։
Սև ծովի հատակի երկայնքով ստորջրյա մալուխի երկարությունը կկազմի ավելի քան 1155 կմ (1115 կմ ջրի տակ և 40 կմ ցամաքում), 525 կՎ լարմամբ և 1300 ՄՎտ հզորությամբ։
Ընդհանուր առմամբ, 2026 թվականի բյուջեով Էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցները նախատեսված են հետևյալ ուղղություններով՝
Նոյեմբերի 30-ին Վրաստանի խորհրդարանի քննարկմանը ներկայացվեց 2026 թվականի բյուջեի վերջնական տարբերակը։ Բյուջեի նախագծի համաձայն՝ համախմբված բյուջեի ընդհանուր ծախսերի ծավալը կազմում է 36,3 միլիարդ լարի։ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ հաջորդ տարի իրական տնտեսական աճը կանխատեսվում է 5%, միջնաժամկետում՝ 5,3% աճի տեմպով։

