
Հոկտեմբերի 18-ին Նինոծմինդա քաղաքի Պուշկին փողոցում նկարահանվում էր երգիչ Մասիս Հունանյանի տեսահոլովակը:
Մասիս Հունանյանը ծնունդով Ախալքալաքից է: Այս նոր երգի բառերի հեղինակը անձամբ երգիչն է: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ինքը երգիչը, առաջին անգամ է հանդես գալիս հեղինակային երգով: ՛՛Կարծում եմ գեղեցիկ երգ է ստացվել, որը կոչվում է ՛՛Իմ ջավախքցիներ՛՛:
Երգչի նոր տեսահոլովակը երկրպագուները կարող են տեսնել նոյեմբերի կեսերին: Տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Մնացականյանն է, գործիքավորողը՝ Վահան Հարությունյանը, իսկ երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Մասիս Հունանյանն է:
Մանրամասները լսեք մեր ռեպորտաժում.
Բորիս Ղարսլյան