Թանկացումները ու բնակիչների դժգոհությունները․ ինչ են ասում Նինոծմինդայի բնակիչները գների մասին

Թանկացումները ու բնակիչների դժգոհությունները․ ինչ են ասում Նինոծմինդայի բնակիչները գների մասին

Դեկտեմբերի 3-ին NOR-ի լրագրողները Նինոծմինդայում հարցում անցկացրեցին բնակիչների շրջանում՝ պարզելու, թե արդյոք նրանք նկատում են մթերքների գների թանկացում։

Հարցման ընթացքում շփվելով շուրջ 20 քաղաքացու հետ, մեծ մասը նշեցին, որ տեղյակ չեն ապրանքների գնային փոփոխություններից։ Մի քանի հարցվողներ էլ ասացին, որ առկա են ինչպես թանկացումներ, այնպես էլ էժանացումներ։

«Այսքան թանկացումների ֆոնին թոշակները արդեն չեն հերիքում, մի կողմից մթերքներն են թանկանում, մի կողմից այլ ապրանքներ։ Առաջևում ամանորն է, բայց թոշակառուն ի՞նչ պետք է կարողանա գնել՝ երբ ամեն բան թանկ է դարձել»,-ասում է բնակիչը։

Radio NOR · Հարցում

Մեկ այլ բնակիչ նշեց, որ թանկացումները չափազանց շատ են, և դրանց ազդեցությունը զգալիորեն նկատվում է, նույնիսկ դեղորայքի արժեքն է նկատելիորեն բարձրացել։