Ինչ սկզբունքով է գործելու կամավոր 12-րդ դասարանը. նախարարը պարզաբանում է

Ինչ սկզբունքով է գործելու կամավոր 12-րդ դասարանը. նախարարը պարզաբանում է

«Վրացական երազանք»-ի կրթության, գիտության և երիտասարդության նախարարը բացատրել է դպրոցներում կամավոր 12-րդ դասարանի գործելու սկզբունքը։

Գիվի Միքանաձեն Հանրային հեռարձակողի եթերում հայտարարել է, որ գրանցվել ցանկացողները կկարողանան դա անել ամեն տարվա մարտին։

«Ամեն տարի մարտին մենք կհայտարարենք այն բոլոր տասնմեկերորդ դասարանցիների գրանցման հնարավորության մասին, որոնք ցանկանում են շարունակել ուսումը տասներկուերորդ դասարանում։

Կրթական գործընթացը սկսվում է սեպտեմբերի 15-ին, այսինքն՝ մարտին ստացված տեղեկատվությունը կմշակվի՝ հաշվի առնելով ինչպես տարածքային սկզբունքը, այնպես էլ քանակական բաղադրիչը։ Այն մունիցիպալիտետներում, քաղաքներում, իսկ Թբիլիսիի դեպքում՝ շրջաններում, որտեղ դիմորդների կոնկրետ թիվ կհաշվառվի, մենք կբացենք տասներկուերորդ դասարան կոնկրետ հանրային դպրոցներում և թույլ կտանք նրանց պատրաստվել ևս մեկ տարի խորացված կրկնության շրջանակներում և ստանալ տասներկուերորդ դասարանը հաստատող վկայական», — ասել է նախարարը։

Նշենք. 11-ամյա կրթական գործընթացը նախատեսվում է ներդնել 2027-28 ուսումնական տարվանից։ Իսկ երեկ հայտնի դարձավ, որ աշակերտները պետք է անցնեն հատուկ գրանցում՝ 12-րդ դասարանում ուսումը շարունակելու համար։