ԱՄՆ զինված ուժերը շուտով կսկսեն հարվածները․ Թրամփը սպառնում է Մադուրոյին

ԱՄՆ զինված ուժերը շուտով կսկսեն հարվածները․ Թրամփը սպառնում է Մադուրոյին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ամերիկյան զինված ուժերը շուտով կհարվածեն Լատինական Ամերիկայում գտնվող ցամաքային թիրախներին։

«Թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող մարդիկ անցած տարի սպանել են ավելի քան 200000 քաղաքացու: Մեր գործողությունների արդյունքում այդ թվերը նվազել են»,- մանրամասնել է Դոնալդ Թրամփը կառավարության նիստի ընթացքում։

Սպիտակ տան ղեկավարը նաև հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ՝ պահանջելով նրան հեռանալ պաշտոնից։ Ամերիկյան կողմը Մադուրոյին մեղադրել է նարկոկարտելների հետ կապեր ունենալու մեջ։

Միաժամանակ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ Լատինական Ամերիկայի դեմ ցանկացած հարձակում կհամարվի պատերազմի տանող քայլ՝ կոչ անելով Թրամփին այցելել Կոլումբիա և ծանոթանալ երկրի պայքարին թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ։