«Վրացական երազանք»-ի կողմից խաղաղ ցուցարարների դեմ քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրությունները մտահոգիչ են. ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողով

«Վրացական երազանք»-ի կողմից խաղաղ ցուցարարների դեմ քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրությունները մտահոգիչ են. ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողով

«Վրացական երազանքի» կողմից անցյալ տարի խաղաղ ցուցարարների դեմ քիմիական զենք օգտագործելու մասին վերջին հաղորդագրությունները խորապես մտահոգիչ են,- ասվում է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոջեր Ուիքերի, համանախագահ Ջո Ուիլսոնի և անդամներ՝ սենատորներ Շելդոն Ուայթհաուսի և Սթիվ Քոհենի կողմից տարածված հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ այս քիմիական հարձակումները զոհերի մոտ այրվածքներ և երկարատև առողջական բարդություններ են առաջացրել, ինչը խախտում է մարդու իրավունքների այն պարտավորությունները, որոնք Վրաստանի կառավարությունը պարտավոր է կատարել։

«Նման վարքագիծը «Վրացական երազանքին» դասում է կոռումպացված ռուս և չինացի կառավարիչների շարքին, ովքեր վախենում են իրենց սեփական ժողովրդից և ոչնչի առաջ չեն կանգնի իշխանությունը պահելու համար», – ասվում է հայտարարության մեջ։

Կոնգրեսականները կոչ են անում ԱՄՆ կառավարությանը հետաքննել հաղորդագրությունները և պատժամիջոցներ կիրառել պատասխանատուների նկատմամբ։

«Մենք կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանը և մեր դեմոկրատ դաշնակիցներին հետաքննել այս հաղորդագրությունները և համապատասխան պատժամիջոցներ կիրառել պատասխանատուների նկատմամբ։ Մենք կրկին կոչ ենք անում մեր գործընկերներին Կոնգրեսում ընդունել MEGOBARI ակտը՝ երկկուսակցական օրենսդրություն, որը Պետդեպարտամենտին կտա լրացուցիչ գործիքներ՝ վրաց ժողովրդի ազատության համար պայքարին աջակցելու համար», – ասվում է հայտարարության մեջ։