
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրլովկա գյուղի մոտ, Ախմազի լճի ափին նկատեցինք որ տեղադրվել են արևային պանելներ, որոնք գրավում են մեծ տարածք: Շրջակա միջավայրի ազգային գործակալության կայքից տեղեկացանք, որ աշխատանքներն իրականացնում է «Բաթթերֆիլդ» ՍՊԸ-ն։ Արևային պանելները տեղադրվում են ավելի քան 10 հեկտար գյուղատնտեսական հողատարածքների վրա, էլեկտրակայանը 550 ՄՎտ հզորության է։
NOR ռադիոկայանը պաշտոնական նամակով դիմել է Շրջակա միջավայրի ազգային գործակալություն՝ Գորելովկայի համայնքում արևային պանելների տեղադրման վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով։ Մասնավորապես՝ պարզելու համար, թե էլեկտրաէներգիան որտեղ է օգտագործվելու, աշխատանքները երբ են ավարտվելու, ինչ օգուտ կտա արևային պանելների տեղադրումը տեղի բնակիչներին։ Այս և այլ հարցերի պատասխաններ ստանալուն պես դրանք կհրապարակվեն։


