
Եվրոպական երկրները գնալով ավելի հակված են կարծելու, որ Ուկրաինան ստիպված կլինի տարածքային զիջումներ անել՝ Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնելու համար, հաղորդում է «Պաիս» թերթը։
Թերթի տվյալներով՝ Եվրոպայում աճում է ուկրաինական հակամարտության կարգավորման գործում իր դերի անզորության զգացումը։ Այն նշում է, որ եվրոպական երկրները հատկապես մտահոգված են անվտանգության երաշխիքներով և աճում է այն համոզմունքը, որ Ուկրաինան «կարող է ստիպված լինել» խոշոր տարածքային զիջումներ անել։
«Բրյուսելում ոչ ոք, ոչ էլ Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցներից ոչ մեկը հրապարակայնորեն չի ընդունում սա։ Սակայն այս գաղափարը սկսում է տարածվել՝ աննկատ, որպես չարյաց փոքրագույնը», – նշում է թերթը։

