Կոբախիձեն հույս ունի, որ Միացյալ Նահանգները կփոխի իր վերաբերմունքը երկրի նկատմամբ

Կոբախիձեն հույս ունի, որ Միացյալ Նահանգները կփոխի իր վերաբերմունքը երկրի նկատմամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի կողմից Վրաստանի նկատմամբ «անարդար վերաբերմունքը» կփոխարինվի նոր մոտեցումներով։

«Իհարկե, մենք հույս ունենք, որ ամերիկյան իշխանությունների վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ կփոխվի։ Սա այն ընդհանուր լավատեսությունն է, որը մենք կարող ենք արտահայտել։ Մենք, իհարկե, համբերատար սպասում ենք նրանց դիրքորոշմանը Վրաստանի նկատմամբ և հույս ունենք, որ մինչև 2024 թվականը տիրող բացարձակապես կոշտ և անարդար վերաբերմունքը կփոխարինվի նոր մոտեցումներով», – լրագրողներին ասել է Կոբախիձեն։

Անցյալ տարվա նոյեմբերի վերջին Պետդեպարտամենտը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները դադարեցնում է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից ենթադրաբար «հակաժողովրդավարական գործողությունների» պատճառով: 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կիրառեց «Վրացական երազանք»-ի հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ: