
2026 թվականի հունվարի 1-ից Վրաստանը կիրականացնի թարմացված կանոնակարգ, ըստ որի՝ բոլոր օտարերկրացիները մուտք գործելիս պետք է ունենան բժշկական ապահովագրություն։
Հավելենք՝ առանց ապահովագրության մուտքը ենթադրում է 300 լարիի (մոտ 42320.46 դրամ) տուգանք, իսկ որոշ դեպքերում ճանապարհորդին կարող են մերժել մուտքը։
Պահանջվող պոլիսը պետք է ապահովի առնվազն 5000 դոլարի ապահովագրություն շտապ ամբուլատոր օգնության և առնվազն 30 հազար դոլարի ապահովագրություն ստացիոնար բուժման համար, ներառյալ վթարները, վնասվածքները, հանկարծակի հիվանդությունները և հնարավոր բժշկական տարհանումը:
Ապահովագրությունը պետք է ձեռք բերվի սահման մուտք գործելու պահին և վավեր լինի երկրում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար: Սահմանային ծառայություններին իրավունք է վերապահված փաստաթուղթը պահանջել ինչպես օդանավակայաններում, այնպես էլ ցամաքային սահմանային անցակետերում:

