Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով վեց մարդ է զոհվել

Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով վեց մարդ է զոհվել

Թուրքիայի հարավային Օսմանիե նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով վեց մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Anadolu գործակալությունը։ 

«Ստացված տեղեկատվության համաձայն՝ ուղևորատար ավտոբուսը, որի վարորդի ինքնությունը դեռևս պարզված չէ, բախվել է նույն ուղղությամբ շարժվող բեռնատարին: Բախման հետևանքով ավտոբուսին լուրջ վնաս է հասցվել, ինչի հետևանքով որոշ ուղևորներ մնացել են ներսում։ Հաղորդագրությունը ստանալուց հետո դեպքի վայր են մեկնել բազմաթիվ հրշեջներ, շտապօգնության աշխատակիցներ, ոստիկաններ և ժանդարմերիայի խմբեր։ Փրկարարները դուրս են բերել արգելափակված ուղևորներին։ Նախնական բժշկական զննումը ցույց է տվել, որ վեց մարդ մահացել է դեպքի վայրում», – հայտնում է գործակալությունն ու հավելում, որ տասնմեկ վիրավոր շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Օսմանիեի տարբեր հիվանդանոցներ և բուժում է ստացել։