«Հայկ» պարային ստուդիայի հաշվետու համերգը

«Հայկ» պարային ստուդիայի հաշվետու համերգը

Դեկտեմբերի 6-ին Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Հայկ» պարային ստուդիայի հաշվետու համերգը։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ինչպես հայկական, այնպես էլ վրացական պարեր, ինչպես նաև միջազգային ժամանակակից պարային համարներ։

«Տարվա հաշվետու համերգն է «Հայկ» պարային ստուդիայի։ Պարային ստուդիան գործում է արդեն 5 տարի․ ունենք շատ սաներ, մասնակցել ենք տարբեր փառատոնների և արժանացել մեդալների ու պատվոգրերի։ Մենք դասավանդում ենք հայկական, վրացական, ուկրաինական, ռուսական և այլ պարեր։ Դասավանդում ենք նաև ժամանակակից պարեր»,- նշեց պարուսույց Զեփյուռ Ղարսլյանը։

Նշենք, որ ստուդիայի պարուսույցներն են Զեփյուռ Ղարսլյանը և Աղավնի Արզումանյանը։