
Հայկական և վրացական կողմերը Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ադրբեջանական վառելիքի տարանցում իրականացնելու վերաբերյալ քննարկում են ունեցել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ անդրադառնալով Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտարարությանը:
«Վրացական կողմի հետ նման քննարկում եղել է, և ստացել ենք հրապարակված տեղեկատվությունը»,- հայտնել են նախարարությունից:
Հիշեցնենք՝ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտարարել էր, որ դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկեր երկրներից ստացել է Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանվագ տարանցման խնդրանք։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Վրացական երկաթուղիներ»-ին հանձնարարել է անվճար իրականացնել այս տարանցումը։

