Այսօր` հոկտեմբերի 21-ի առավոտյան ժամը 8:00-ի դրությամբ իրենց աշխատանքն են սկսել Նինոծմինդայի մունիցիպալիտետի բոլոր ընտրական տեղամասերը:
Մեր լրագրողի խոսքերի համաձայն, ով գտնվել է քաղաքի ընտրատեղամասերում, ընտրողների ակտիվությունը միջին է: Ժամը 10:30-ի դրությամբ թիվ 3 ընտրատեղամասում իրենց քաղաքացիական պարտքը արդեն կատարել էին 70 քաղաքացի, իսկ 7 ընտրող գտնվել են հերթի մեջ: ԵԱՀԿ դիտորդները հետևել են քվեարկության ընթացքին:
Նոր ռադիոն առաջիկայում պարբերաբեր թարմ տեղեկատվություն կտրամադրի ընտրությունների քվեարկության ընթացքի մասին: