
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Չամդուրա գյուղում բնակիչները հայտնաբերել են մոտ 33 տարեկան երիտասարդի մարմին։ Ինչպես հաղորդում է Jnews-ը նրան գտել են սեփական տան մեջ կախված։
Տեղի բնակիչների խոսքով՝ երիտասարդը մենակ էր ապրում իր տանը, մինչդեռ նրա ընտանիքի անդամները գտնվում են արտերկրում։ Նա առանձնապես չի շփվել համագյուղացիների հետ։
Jnews-ը կապ է հաստատել Վրաստանի Ներքին գործերի նախարարության հետ՝ միջադեպի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար և սպասում է պատասխանի։

