Կրթության նախարարությունը հերքում է փոխնախարարի հայտարարությունը

Կրթության նախարարությունը հերքում է փոխնախարարի հայտարարությունը

Վրատանի կրթության նախարարությունը հերքում է փոխնախարարի այն հայտարարությունը, ըստ որի՝ ԲՈՒՀ-երի դիմորդները այլևս չեն կարողանա ընտրել մի քանի համալսարաններ և ֆակուլտետներ։

«Տարածված տեղեկությունը, թե հաջորդ տարվանից սկսած՝ դիմորդները ազգային քննություններին գրանցվելիս չեն կարողանա ընտրել մեկից ավելի կրթական ծրագիր, իրականությանը չի համապատասխանում։

Դիմորդների ընտրության ազատությունը չի սահմանափակվի։ Նրանք հնարավորություն կունենան ցուցակում նշելու պետական ​​կամ մասնավոր համալսարանի առաջարկած կրթական ծրագրերը», — ասված է կրթության նախարարության հայտարարության մեջ։

Կրթության փոխնախարար Զվիադ Գաբիսոնիան դեկտեմբերի 8-ին «Վրացական երազանք»-ի խորհրդարանի տնտեսական քաղաքականության կոմիտեի նիստում խոսել էր դիմորդների համար նախատեսված ֆակուլտետներ և համալսարաններ ընտրելու կանոնների մասին։