
Ըստ Նինոծմինդայի մունիցիպալիտետի թիվ 41 տարածքային ընտրական հանձնաժողովի տրամադրած տվյալների՝ ժամը 12:00-ի դրությամբ Վրաստանի ՏԻՄ ընտրությունների քվեարկության գործընթացին մասնակցել են մունիցիպալիտետի 4 403 ընտրող, որը կազմում է մունիցիպալիտետի ընդհանուր ընտրողների թվի 25%-ը:
Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ընտրատեղամասերում քվեարկության գործընթացը ընթանում է առանց միջադեպերի: Նինոծմինդա քաղաքի ընտրատեղամասերում գրանցվել է հետևյալ պատկերը՝ թիվ 1 ընտրատեղամասում քվեարկել են 295 ընտրող, թիվ 2 ընտրատեղամասում՝ 150 ընտրող, թիվ 3 ընտրատեղամասում քվեարկել են 241 ընտրող, թիվ 37 ընտրատեղամասում՝ 115 ընտրող:
Մանրամասների մասին մեզ տեղեկություն տրամադրեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի թիվ 41 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանը.
Բորիս Ղարսլյան