
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս և Օրոջալար գյուղերի հանրային դպրոցների վերանորոգման աշխատանքների համար հայտարարվել է մրցույթ, այս մասին տեղեկանում ենք գնումների պաշտոնական կայքէջից։
Ղուլալիսի դպրոցի վերանորոգման Ֆինանսավորման աղբյուրը ամբողջությամբ պետական բյուջեից է: Աշխատանքների կատարման ժամկետը 12 շաբաթ է, գնման մոտավոր արժեքը՝ 416`905.00 լարի։
Մասնակիցը պետք է սկսի աշխատանքները պայմանագրի կնքելուց հետո 3 օրվա ընթացքում: Մրցույթը շահել է «Էներջի» ՍՊԸ-ն 350 270.00 լարի գումարով։
Օրոջալարի հանրային դպրոցի վերականգնողական աշխատանքների նախագծի ընդհանուր գնահատված արժեքը՝ 495 247 լարի է ներառյալ ԱԱՀ-ն։
Ֆինանսավորման աղբյուրը՝ պետական բյուջե՝ 100%: Մրցույթը շահել է Էներջի ՍՊԸ-ն 396 198 լարի գումարով։
Պարզելու համար, թե արդյոք սկսվել են դպրոցների վերանորոգման աշխատանքները և այս ընթացքում որտեղ են աշակերտնեը դասապրոցեսը շարունակում, կապ հաստատեցինք Ղուլալիս և Օրոջալար գյուղի դպրոցի տնօրեններ՝ Նաթելա Արաբյանի և Արմենուհի Պոդոսյանի հետ։
Ղուլալիս գյուղի տնօրեն՝ Նաթելա Արաբյանը մեզ հայտնեց, որ այժմ ընթանում են դպրոցի վերանորոգման աշխատանքներ, դրսում սկսվել է կաթսայատան վերանորոգման աշխատանքները, իսկ ներսում էլ սվաղապատման։ Աշակերտներն էլ հաճախում են Փոքր Գոնդուրայի հանրային դպրոցը, տրանսպորտն էլ տրամադրում է պետությունը։
Օրոջալար գյուղի դպրոցի տնօրեն` Արմենուհի Պոդոսյանը նշեց, որ սկսվել են դպրոցի և՛ ներսի և՛ դրսի վերանորոգման աշխատանքներ, երեխաներն էլ հաճախում են Նինոծմինդայի թիվ 2 հանրային դպրոց, տրանսպորտն էլ տրամադրում է պետությունը։
Նշենք, որ մրցույթ է հայտարարվել նաև Փոկա գյուղի հանրային դպրոցի մասնակի վերանորոգման աշխատանքների hամար։ Մոտավոր արժեքը՝ 165,500 լարի, ներառյալ ԱԱՀ-ն։ Ֆինանսավորման աղբյուրը ամբողջությամբ պետական բյուջեից։

