
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին NOR ռադիոկայանի լրագրողները այցելեցին Նինոծմինդա քաղաքի մսի խանութներ՝ պարզելու շուկայում առկա գները։
Մսի ներկայիս գները հետևյալն են․
Մսավաճառների կարծիքները գների հնարավոր թանկացման վերաբերյալ տարբեր են։
Մսավաճառներից մեկը նշեց, որ ամեն տարի այս ժամանակահատվածում մսի գները բարձրանում են և այս տարի նույնպես սպասվում են թանկացումներ։ Մեկ այլ մսավաճառ նշեց, որ գների աճ չի կանխատեսվում։
Դրսում վաճառվող մսի գինը արժե 18 լարի։
Հարկ է նշել, որ անցած տարի՝ դեկտեմբերի 19-ին նույնպես հետաքրքրվել էինք մսի գներից ամանորին ընդառաջ։
Ըստ համեմատության տավարի փափուկ միսը թանկացել է մինչև 3 լարիով՝ 25-ից հասնելով 28 լարիի։ Խոզի մսի գինն աճել է 1–3 լարիով՝ 23–25 լարի։ Տավարի ոսկրոտ միսը նույնպես թանկացել է մինչև 2 լարիով՝ 20-ից դառնալով 22 լարի։
Միաժամանակ, խոզի փափուկ միսը էժանացել է 2 լարիով, նախկին 22 լարիի փոխարեն այժմ արժե 20 լարի։
Ինչ արժե խոզի և տավարի միսը Նինոծմինդայում Նոր տարվա շեմին

