
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կմասնակցի մի շարք միջոցառումների: Միջոցառումների շրջանակներում նախատեսված է Ռուսաստանի ղեկավարի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դա նախատեսված է», – պատասխանել է Պեսկովը հարցին, թե արդյոք Պուտինը պլաններ ունի հանդիպելու Էրդողանի հետ։

