
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է կադրային փոփոխությունների մասին: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Կոնստանտին Խիդիրբեգիշվիլին նշանակվել է Հին Թբիլիսիի գլխավոր ոստիկանության վարչության պետ, Գիորգի Օտարաշվիլին՝ Կախեթիի ոստիկանության վարչության տնօրեն, իսկ Արչիլ Մախարաձեն՝ Մցխեթա-Մթիանեթիի ոստիկանության վարչության տնօրեն:
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության վարչության տնօրենի տեղակալ Իրակլի Պիպիան նշանակվել է վարչության տնօրեն:
Թբիլիսիի ոստիկանության վարչության անչափահասների գործերի գլխավոր վարչության պետ Իվանե Մչեդլիշվիլին նշանակվել է Ռաչա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի ոստիկանության վարչության տնօրեն:
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության վարչության տնօրեն Գուրամ Զեսաշվիլին նշանակվել է Աբխազիայի Ինքնավար Հանրապետության ոստիկանության վարչության տնօրեն:
Թբիլիսիի ոստիկանության վարչության Վակե-Սաբուրթալոյի գլխավոր վարչության պետի տեղակալ Իրակլի Գունավան նշանակվել է Իսանի-Սամգորիի գլխավոր վարչության պետ:
Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի անչափահասների գործերով գլխավոր վարչության պետի տեղակալ Իրակլի Գեցաձեն նշանակվել է Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի անչափահասների գործերով գլխավոր վարչության պետ:

