
Վրաստանի վարչապետը այցով մեկնեց Թուրքմենստան: Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Խաղաղության և վստահության միջազգային տարվան նվիրված միջազգային ֆորումին, որը տեղի է ունենում Թուրքմենստանի մշտական չեզոքության հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
Իրակլի Կոբախիձեն ելույթ կունենա «Խաղաղություն և վստահություն. կայուն ապագայի նպատակների համալիր» լիագումար նիստում:
Վրացական պատվիրակության կազմում են արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորջոլիանին:
Իրակլի Կոբախիձեն այս տարի երրորդ անգամ է այցելում Թուրքմենստան:

