Ամանորյա զարդարանքների նախապատրաստական աշխատանքներ Նինոծմինդայում

Ամանորյա զարդարանքների նախապատրաստական աշխատանքներ Նինոծմինդայում

Նինոծմինդայում արդեն սկսվել են ամանորյա լույսերի տեղադրման աշխատանքները, ազատության փողոցի ծառերը փաթաթված են լույսերով՝ քաղաքին տալով ամանորյա շունչ։ Ինպես նաև Հայոս Քարթլոս այգու դիմաց պատրաստվում են տեղադրել խաղալիքները և ամանորյա այլ զարդարանքները։

Նինոծմինդայում ամեն տարի մունիցիպալ բյուջեից գումար է հատկացվում քաղաքի ամանորյա լուսավորության, տոնածառի տեղադրման, ինչպես նաև տարբեր զարդարանքներ տեղադրելու նպատակով։

Նշենք, որ քաղաքի ամանորյա ձևավորման լուսավորության սարքերի, զարդարանքների և պարագաների ձեռքբերման համար մրցույթը հայտարարվել էր 30 000 լարիի դիմաց, որը նախատեսված է տեղական բյուջեից։ Այն շահել է անհատ ձեռներեց՝ Աշոտ Կարախանյանը 27 777 հազար լարիով։

Նշված ամանորյա ապրանքների առաքում ոչ ուշ, քան 2025 թվականի դեկտեմբերի 16-ը տոնածառի զարդարանք ոչ ուշ, քան 2025 թվականի դեկտեմբերի 20-ը ներառյալ։

Հարկ է նշել, որ անցած տարի մրցույթը հայտարարվել էր 28 500 լարիով։ Նշենք նաև, որ անցած տարի Նինոծմինդայում ամանորյա լույսերի տեղադրման աշխատանքները սկսվել էին դեռ նոյեմբերի սկզբից։

Հիշեցնենք, որ 2024 թվականին ՏԻՄ բյուջեից ամանորյա զարդարանքների ձեռքբերման և տեղադրման համար հատկացվել էր 49 000 լարի։