ՆԳՆ-ն ձերբակալել է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների

ՆԳՆ-ն ձերբակալել է  ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների

Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է Շուախևիի ոստիկանության 2 բարձրաստիճան պաշտոնյայի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

«ՆԳՆ գլխավոր տեսչության աշխատակիցները ձերբակալել են 2 անձի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված)։

Քննությունը պարզել է, որ ՆԳՆ Աջարիայի Ինքնավար Հանրապետության ոստիկանության Շուախևիի շրջանային բաժանմունքի պետը 4 անձի մեղադրել է իր անձնական սեփականությունից մեծ քանակությամբ փայտ գողանալու համար։

Նա չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և պահանջել է, որ այդ անձինք փոխհատուցեն վնասը, հակառակ դեպքում սպառնացել է ձերբակալել նրանց։ Նշված անձինք լուրջ են ընդունել սպառնալիքը և, չնայած գողության համար մեղավոր չէին, ստիպված են եղել նրան մեծ քանակությամբ փայտ տանել։

Քննությունը նաև պարզել է, որ ՆԳՆ Աջարիայի Ինքնավար Հանրապետության ոստիկանության Շուախևիի շրջանային ոստիկանության բաժանմունքի դետեկտիվ բաժանմունքի պետը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ Աջարիայի տարածաշրջանի Գոդերձի լեռնադահուկային հանգստավայրում անձնական շահի նպատակով սեփական տնակներ կառուցելու համար, մասնավորապես նա համակարգված կերպով օգտագործել է ծառայողական տրանսպորտային միջոցները շինանյութ և փայտանյութի անվտանգ տեղափոխման համար նշված տարածք։

Իրավապահ մարմինների աշխատակիցների իրականացրած քննչական գործողությունների արդյունքում որպես ապացույց առգրավվել է առանձնապես մեծ քանակությամբ փայտանյութ։

Դեպքի քննությունը շարունակվում է լրացուցիչ հանգամանքներ պարզելու և իրավական որակումը պարզաբանելու ուղղությամբ»,- հաղորդել է Ներքին գործերի նախարարությունը։