
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հրապարակում է տեղեկատվություն Վրաստանում դեկտեմբերի 12-ի կեսօրից մինչև դեկտեմբերի 14-ի առավոտ սպասվող եղանակի մասին։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ դեկտեմբերի 12-ի կեսօրից մինչև դեկտեմբերի 14-ի առավոտը Վրաստանում (հիմնականում երկրի արևմտյան մասում) սպասվում է անձրև, որոշ տեղերում առատ, երկրի լեռնային շրջաններում՝ ձյուն, որոշ տեղերում՝ առատ, մառախուղ, ձնաբուք և ճանապարհներին՝ մերկասառույց։
Դեկտեմբերի 13-14-ը երկրի մեծ մասում կփչի ուժեղ արևմտյան քամի, իսկ ծովում հնարավոր է 4-5 բալանոց փոթորիկ։
Սպասվող առատ ձյան, վատ տեսանելիության, ձնաբուքի և մերկասառույցի պատճառով ճանապարհների որոշակի հատվածներում կարող է սահմանափակվել երթևեկությունը։ (Վտանգի մակարդակ՝ միջին)։

