
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Նինոծմինդայի թիվ 2 հանրային դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները իրենց դասղեկի՝ Տաթևիկ Կարապետյանի ուղեկցությամբ այցելեցին NOR ռադիոկայան՝ ծանոթանալու ռադիոյի աշխատանքային գործընթացին, հաղորդավարների և լրագրողների աշխատանքին։
Այցի ընթացքում աշակերտները լսեցին պատմություն ռադիոկայանի թիմի գործունեության և տեղեկությունների պատրաստման մասին։ Ռադիոկայանի աշխատակիցները ներկայացրին, թե ինչպես է իրականացվում ձայնագրությունն ու եթեր հեռարձակումը, ինչպես նաև մանրամասնեցին տեխնիկական սարքավորումների նշանակությունը։
Դպրոցի աշակերտները հնարավորություն ունեցան նաև հարցուպատասխանի ձևաչափով շփվելու աշխատակիցների հետ, որից հետո շրջայց կատարեցին տաղավարում՝ տեսնելով, թե ինչպես է իրական եթերը կազմակերպվում և ունեցան փոքրիկ եթերային ձայնագրություն։

