Բելառուսի իշխանությունները ազատ են արձակել տարբեր ազգությունների 123 բանտարկյալների

Բելառուսի իշխանությունները ազատ են արձակել տարբեր ազգությունների 123 բանտարկյալների

Բելառուսի իշխանությունները ազատ են արձակել տարբեր ազգությունների 123 բանտարկյալի, հաղորդում է «Բելտա» պետական ​​լրատվական գործակալությունը։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում և վերջինիս խնդրանքով, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել տարբեր ազգությունների 123 բանտարկյալի», – ասվում է Բելառուսի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ։

Ըստ «Բելտայի», ներում ստացածների թվում են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Լիտվայի, Ուկրաինայի, Լատվիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի քաղաքացիներ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն այսօր հրաժարվել է Բելառուսի կալիումի արդյունաբերության մեջ իր բաժնեմասից։