Վերին Լարս տանող ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար

Վերին Լարս տանող ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը կրկին փակ է բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին սահմանափակումներ են մտցվել բքի և ցածր տեսանելիության պատճառով: Մյուս մեքենաների համար ճանապարհը բաց է»,– ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ երեկ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում ժամանակավորապես արգելվել էր կցորդիչով և կիսակցորդիչներով երթևեկությունը եղանակային պայմանների պատճառով։ Այսօր առավոտյան Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնեց, որ ճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Ռազմավիրական ճանապարհը Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ գործող ցամաքային ուղին է։