Ավստրալիայի լողափում տեղի ունեցած հրաձգության հետևանքով տասը մարդ է զոհվել

Ավստրալիայի լողափում տեղի ունեցած հրաձգության հետևանքով տասը մարդ է զոհվել

Ավստրալիայի Բոնդի լողափում տեղի ունեցած հրաձգության հետևանքով տասը մարդ է զոհվել, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Նոր Հարավային Ուելսի ոստիկանությանը։

Ըստ նրանց՝ զոհվածների թվում կա նաև զինված անձ։

Ոստիկանությունը հայտնում է, որ միջադեպի հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ։ Վիրավորվել են նաև երկու ոստիկան։

Վարչապետ Էնթոնի Ալբանեզեն միջադեպը ցնցող և սարսափելի է անվանել։

Ավստրալիայի հրեաների խորհրդի գործադիր տնօրեն Ալեքս Ռիվչինը Sky News-ին ասել է, որ կրակոցը տեղի է ունեցել հրեական ձմեռային փառատոնի ժամանակ, որը Խանուկան հիշատակող միջոցառում է։

Տեղական ոստիկանությունը հայտնել է, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք միջադեպը կապված է Խանուկայի տոնի հետ։