
BBC-ի հաղորդմամբ՝ Նոր Հարավային Ուելսի ոստիկանության տվյալներով՝ Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի։
BBC-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց է տեղափոխվել 29 վիրավոր, այդ թվում՝ մեկ երեխա։
Նոր Հարավային Ուելսի վարչապետ Քրիս Մինսը հաստատել է, որ 12 զոհվածներից մեկը հարձակվողն է, իսկ երկրորդ կասկածյալը ձերբակալվել է։
Նա ասել է, որ հարձակման թիրախը Սիդնեյի հրեական համայնքն է եղել։
Ոստիկանության կոմիսար Մալ Լանյոնը հայտարարել է, որ հակաահաբեկչական ջոկատի գլխավորությամբ լայնածավալ հետաքննություն է անցկացվելու։

