
Ամերիկացի ռեժիսոր և դերասան Ռոբ Ռեյները և նրա կինը՝ Միշելը, մահացած են հայտնաբերվել Լոս Անջելեսի իրենց տանը, հաղորդում է CNN-ը։
Դեպքի հնարավոր պատճառների մասին դեռևս պաշտոնական տեղեկատվություն չկա, սակայն ոստիկանության խոսնակը հայտնել է, որ հետաքննությունը կվարի սպանությունների դեմ պայքարի վարչությունը։
«Լոս Անջելես Թայմս»-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է , որ տուն բռնի մուտքի հետքեր չեն հայտնաբերվել, չնայած Ռեյներների մարմինների վրա դանակահարության հետքեր կային։
Ռոբ Ռեյները 78 տարեկան էր: Նրա ռեժիսորական աշխատանքների թվում են «Ամերիկայի նախագահը», «Միսիսիպիի ուրվականները» և «Անհրաժեշտությունների ցանկը»: Նրա դերասանական աշխատանքների թվում են «Առաջին կանանց ակումբը», «Ուոլ Սթրիթի գայլը» և այլ ֆիլմեր:

