
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Վրաստանում դեկտեմբերի 16-17-ը տեղ-տեղ կդիտվի անձրեւ, բարձր լեռներում՝ ձյուն, իսկ դեկտեմբերի 18-ին կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ։
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ Թբիլիսիում կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +6, +8 աստիճան տաքություն։
«Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) դեկտեմբերի 16-ին սպասվում է անձրեւ, 17-18-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +8, +10 աստիճան։
Արեւմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) դեկտեմբերի 16-ին սպասվում է անձրեւ, իսկ դեկտեմբերի 17-18-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +9, +11 աստիճան տաքություն։
Դեկտեմբերի 16-ին Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթի լեռնանցք) սպասվում են տեղումներ, 17-18-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +6, +8 աստիճան տաքություն։
Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) դեկտեմբերի 16-ին սպասվում է ձյուն, 17-18-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +1, +3 աստիճան։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +6, +8 աստիճան տաքություն։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո) սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +7, +9 աստիճան տաքություն։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) դեկտեմբերի 16-17-ը հնարավոր է ձյուն, իսկ դեկտեմբերի 18-ին կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի 0, +2 աստիճան տաքություն։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) դեկտեմբերի 16-17-ը հնարավոր է ձյուն, իսկ դեկտեմբերի 18-ին կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի -2, -4 աստիճան»,- նշված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։

