Վերին Լարսում ավելի քան 2000 բեռնատար է կուտակվել

Վերին Լարսում ավելի քան 2000 բեռնատար է կուտակվել

Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» սահմանային անցակետում ավելի քան 2000 բեռնատար է կուտակվել։

«Վերին Լարսի անցակետում այս պահին գրեթե 2500 տարանցիկ ծանր բեռնատար կա կուտակված։ 

Դրանցից 2257-ը գրանցված են էլեկտրոնային հերթագրման համակարգում»։ Այս մասին ասվում է Հյուսիսային Օսիայի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: