
Դեկտեմբերի 15-ին Նինոծմինդայի կոմունալ ծառայությունը ստացել է 77 նոր աղբաման, որոնք նախատեսված են վնասված և կոտրված աղբամանների փոխարինման համար։
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Նինոծմինդայի կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանը, նոր աղբամանները նախատեսված են ամբողջ մունիցիպալիտետի համար՝ ներառյալ թե՛ քաղաքը, թե՛ գյուղական բնակավայրերը։ Նրա խոսքով՝ այն վայրերում, որտեղ առկա են կոտրված կամ վնասված աղբամաններ, դրանք փուլ առ փուլ կփոխարինվեն նորերով։
Անդրանիկ Բդոյանը նաև տեղեկացրեց, որ աղբամանների ձեռքբերման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հատկացվել են մունիցիպալ բյուջեից։
Նշենք, որ հաճախ աղբամանների մեջ նկատելի է, կարտոֆիլի թափոններ, ինչպես նաև առկա է շինարարական աղբ, որոնք արգելված է լցնել աղբամանների մեջ, քանի որ աղբամանները նախատեսված են կենցաղային աղբի համար։



Բնակիչների անփույթությունը կոմունալ ծառայության համար խնդիր է

