
Վրաստանի «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում» չեղարկվում է օրենքի այն նորմը, որը վարչական իրավախախտում կատարելու դեպքում իրավախախտին հնարավորություն է տալիս ժամկետից շուտ վերականգնելու տրանսպորտային միջոց վարելու իրավունքը։
Համապատասխան փոփոխությունները ներառվել են «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում», և խորհրդարանը դրանք քննարկել է արագացված կարգով։
Ըստ այդմ, այն անձը, որը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 10-ը կատարել է «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի» 116-րդ և/կամ 123-րդ հոդվածներով սահմանված վարչական իրավախախտում, մեկանգամյա կարգով կազատվի տվյալ իրավախախտման համար կիրառված վարչական տույժից՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի կասեցումից, սակայն նա, այնուամենայնիվ, կհամարվի տույժ կրած։
Վերոնշյալ հոդվածներով տրանսպորտային միջոց վարելու իրավունքի կասեցումից ազատվելու համար անձից չի պահանջվում դիմել համապատասխան մարմնին կամ պաշտոնատար անձին։
Նախագծով սահմանվում է, որ Ներքին գործերի նախարարությունը կապահովի անձին վարչական տույժից ազատելու մասին տեղեկատվության հրապարակումը Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում օրենսդրությամբ սահմանված կարգով, և վարչական տույժից՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի կասեցումից ազատելու մասին տեղեկատվության հրապարակումից անմիջապես հետո կվերականգնվի տրանսպորտային միջոց վարելու անձի իրավունքը։
Սահմանվում է նաև, որ այն անձը, որը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 10-ը կատարել է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 45-րդ, 451 և/կամ 115/2 հոդվածներով սահմանված վարչական իրավախախտում, մեկանգամյա կարգով կազատվի տվյալ իրավախախտման համար կիրառված վարչական տույժից՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի կասեցումից։
Վերոհիշյալ դեպքում անձը դիմում է ՆԳՆ Ծառայությունների գործակալություն՝ կասեցված տրանսպորտային միջոց վարելու իրավունքը վերականգնելու համար։
Այս դեպքում, տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վերականգնումը թույլատրելի կլինի պետական փորձագիտական հաստատության տված դատաբժշկական փորձաքննության (դինամիկ-նարկոլոգիական հետազոտության) եզրակացությունը ներկայացնելու հիման վրա, օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարելուց հետո։
Սահմանվում է նաև, որ այն անձին, ում տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 10-ը «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի համաձայն՝ վարորդական վկայականին տրված միավորների քանակի սպառման պատճառով, 2026 թվականի հունվարի 1-ից կվերականգնվի տրանսպորտային միջոց վարելու իրավունքը, և վարորդական վկայականին կրկին կտրվի 100 միավոր։
Վարելու իրավունքը վերականգնելու և վարորդական վկայականին 100 միավոր տալու համար անձից չի պահանջվում դիմել վարչական իրավախախտման գործի քննության լիազորություն ունեցող համապատասխան մարմնին և/կամ պաշտոնատար անձին։
Օրենքի նախագծով հստակեցվում է, որ օրենսդրությամբ նախատեսված՝ վարչական իրավախախտման գործի քննության լիազորություն ունեցող համապատասխան մարմինը կամ պաշտոնատար անձը պետք է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը ապահովի վարելու իրավունքի վերականգնումը և վարորդական վկայականին 100 միավորի տրամադրումը։
Օրենքի նախագծի բացատրական թերթիկում բերված է վիճակագրություն այն մասին, թե քանի մարդու մոտ է կասեցված վարելու իրավունքը։ Ըստ առկա վիճակագրական տվյալների, այսօրվա դրությամբ ընդհանուր կասեցված է 35 հազար 445 վարորդական վկայական, այդ թվում՝

