Գյումրիում ծնողներին սպանած Նարեկը տարիներ առաջ փորձել էր հրկիզելով սպանել նրանց

Գյումրիում ծնողներին սպանած Նարեկը տարիներ առաջ փորձել էր հրկիզելով սպանել նրանց

NEWS.am-ի տեղեկություններով, Գյումրիում այսօր հորը և մորը սպանած 37-ամյա տղամարդը 2017 թվականին ծնողներին փորձել էր սպանել՝ նրանց վրա դյուրավառ հեղուկ լցնելով և դանակի հարվածներ հասցնելով: Հանցագործությունը սակայն, ավարտին հասցնել չէր կարողացել այն պատճառով, որ ընտանիքի անդամները միջամտել են: Դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել, Նարեկ Ադամյանը կալանավորվել էր, սակայն անմեղսունակ էր ճանաչվել և տեղափոխվել ՀՀ առողջապահության նախարարության «Նուբարաշեն հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ՝ հարկադիր բուժման: Ըստ դատաբժշկական փորձաքննության, նա տառապում է «Շիզոֆրենիա պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությամբ։ Մեր տեղեկություններով, նա երեք ամիս առաջ էր դուրս գրվել հոգեբուժարանից:

NEWS.am-ի տեղեկություններով, Նարեկ Ադամյանը 2009 թվականից հաշվառված է «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ում և պարբերաբար ագրեսիվ վարք է դրսևորել: Տարիներ առաջ նա խեղդելու ճանապարհով փորձել էր սպանել քրոջը, այրել էր տան տանիքը:

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 16-ին, 37-ամյա տղամարդը դանակի հարվածներ է հասցրել և սպանել հորն ու մորը: