Նինոծմինդայի Պուշկին փողոցում երեք օր է ջուր չունեն․ երբ կմատակարարվի ջուրը

Նինոծմինդայի Պուշկին փողոցում երեք օր է ջուր չունեն․ երբ կմատակարարվի ջուրը

Նինոծմինդա քաղաքի Պուշկին փողոցի բնակիչները ահզանգում են, որ երեք օր է արդեն ինչ ջուր չունեն։

Պարզելու համար, թե ինչն է ջրի բացակայության պատճառը և երբ կվերականգնվի ջրամատակարարումը, NOR-ի լրագրողը կապ հաստատեց Վրաստանի Միացյալ ջրամատակարարման ընկերության հետ, որտեղից տեղեկացրին, որ կապալառու ընկերությունն իրականացնում է վերամիացման աշխատանքներ․ «Հին ցանցից անցում են կատարում նոր ցանցի, և հավանաբար այսօր՝ օրվա երկրորդ կեսին, եթե չլինի, ապա վաղը առավոտվանից արդեն բոլոր բաժանորդները ջուր կունենան»։