
📊🎯 📝 «Գյուղական զարգացման երիտասարդական ձեռներեցություն» (RDYE) – II փուլ նախագիծն իրականացվում է «International Partnerships Austria»-ի, «Mercy Corps Georgia»-ի ֆինանսավորմամբ։ Նախագիծն աջակցվում է SCapp միկրոֆինանսական կազմակերպության և «Socar Georgia Petroleum»-ի (Socar) կողմից։
🙋♀️🙋♂️ 🚀 Նախագիծը նպատակ ունի զարգացնել գյուղական վայրերում բնակվող մինչև 1800 երիտասարդի (18-35 տարեկան, այդ թվում՝ 50%-ը կանայք) ձեռներեցական հմտություններն ու կարողությունները, որպեսզի նրանք կարողանան ստեղծել նոր բիզնեսներ կամ ընդլայնել առկաները։ Մրցույթի հիման վրա նախագիծը կընտրի և կաջակցի երիտասարդների կողմից ղեկավարվող առնվազն 65 առկա կամ նոր գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական բիզնեսների։
📢 Նախագիծն իրականացվում է 36 ամիս (2025 թվականի հոկտեմբեր – 2028 թվականի սեպտեմբեր) և ընդգրկում է Վրաստանի 4 շրջանների 21 համայնքներ։
🚩Քվեմո Քարթլի՝ Ռուսթավի, Գարդաբանի, Մառնեուլի, Բոլնիսի, Տետրիծկարո, Ծալկա, Դմանիսի;
🚩Սամցխե-Ջավախք՝ Ադիգենի, Ախալցխա, Ասպինձա, Բորժոմի, Ախալքալաք, Նինոծմինդա;
🚩Աջարիա՝ Քոբուլեթի, Խելվաչաուրի, Շուախևի, Կեդա, Խուլո;
🚩Գուրիա՝ Օզուրգեթի, Լանչխութի, Չոխատաուրի
Կոնտակտային տվյալներ:
📧 rdye@mercycorps.org
📞 568 222 698
