Վրաստանը կօգնի ամենաաղքատ երկրներին

Վրաստանը կօգնի ամենաաղքատ երկրներին

Վրաստանի կառավարությունը 10,000 դոլար է հատկացրել Արտաքին գործերի նախարարությանը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ամենաքիչ զարգացած երկրների և փոքր կղզի-պետությունների աշխատանքը աջակցելու համար։

Վրաստանի վարչապետի կողմից արձակված հրամանագրի համաձայն՝ միջոցները կուղղվեն կամավորական հիմնադրամին, որը ստեղծվել է ամենաքիչ զարգացած երկրների և փոքր կղզի-պետությունների ներկայացուցիչների մասնակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին ապահովելու համար։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ընդհանուր բյուջեն կազմում է 216 միլիոն դոլար, որն ամբողջությամբ կազմված է կամավորական ներդրումներից։
Խորհրդի ամենամեծ դոնորներն են Եվրոպական հանձնաժողովը, Շվեդիան և Նորվեգիան։