Դժբախտ պատահարի զոհ դարձավ Գարիկ Սլավիկի Փութուլյանը՝ ծնված 1979 թվականին Նինոծմինդայի շրջանի Խոջաբեկ գյուղում:
Սիրելի Գարիկի անժամանակ մահը խորը վիշտ է պատճառել բոլոր նրան ճանաչողներին : Օրինակելի երիտասարդի կորուստը սգում են հարազատները և վշտակցում ընտանիքին:
Հուղարկավորության համար կլինի լրացուցիչ հայտարարություն․
Կորցնում ես միանգամից, կորցնում ես՝ առանց նախապատրաստվելու, կորցնում ես այն դեպքում, երբ ամենաքիչն էիր սպասում, կորցնում ես այն ժամանակ, երբ ընդհանրապես պահը չէր դրա․․․Կորցնելուց հետո հասկանում ես, որ տեղը դատարկ մնաց, խոր անդունդ, անարձագանք լռություն․
Կորցնելուց հետո քեզ ես կորցնում․․․