Ըստ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի՝ ընտրություններն անցել են խաղաղ միջավայրում: Այս մասին գրում է Ալիք Մեդիան:
Մարգվելաշվիլին նոր ընտրված պատգամավորներին և քաղաքապետերին հաջողություն է ցանկացել հետագա գործունեության մեջ:
«Ընտրություններն ընդհանուր առմամբ կայացած են, անցան հանգիստ պայմաններում, սակայն շատ թերացումներ եղան, որոնք հարկավոր է հաշվի առնել և վերացնել՝ հանուն Վրաստանի ժողովրդավարության»,-ասում է Մարգվելաշվիլին՝ նաև շնորհակալություն հայտնելով միջազգային և տեղական դիտորդներին՝ որակյալ մոնիթորինգի համար:
Ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 1-ից ոչ ուշ: Երկրորդ փուլի վերջնական ժամկետը նոյեմբերի 15-ին է: