ԿԸՀ-ն ընտրությունների 2-րդ փուլի մասին

ԿԸՀ-ն ընտրությունների 2-րդ փուլի մասին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի բացառել Վրաստանի հինգ շրջաններում և մեկ քաղաքում ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը:
ԿԸՀ-ն ավարտել է 64 շրջանի քվեաթերթիկների հաշվարկը և ներկայացրել է նախնական արդյունքները:

Երկրորդ փուլ է հնարավոր № 29 (Կազբեգի), №36 (Բորջոմի), № 60 (Օզուրգեթի), №59 (Քութայիսի), № 65 (Մարթվիլի) ընտրատարածքներում:

«Երբ մենք կունենանք վերջնական արդյունքները, կարող ենք նշանակել երկրորդ փուլը, որոնք ըստ օրենսդրության, նշանակվում են ընտրությունների 25-րդ օրը: Սա առավելագույն ժամկետն է, սակայն պարտադիր չէ, որ երկրորդ փուլն անցնի այդ ժամկետում»,- ասել է ԿԸՀ-ի ղեկավար Թամարա Ժվանիան:

Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ մնացած շրջաններում, այդ թվում Թբիլիսիում, քաղաքապետի ընտրությունները հաղթել են բացառապես իշխող կուսակցության ներկայացուցիչները:

Մինչև վերջին պահը անհայտ էին Թիանեթիի քաղաքապետի ընտրության արդյունքները, ելքը որոշել է 5 քվեաթերթիկ, որոնք ավելի վաղ անվավեր էին ճանաչվել: Դրանց վերականգնման արդյունքում «ՄԱՇ»-ի թեկնածու Թամազ Մեչիաուրին պարտվել է իշխող թիմի ներկայացուցիչ Լելե Կիստետսաշվիլին, ով հավաքել է 50,03 %:

Մարթվելիում, Քութայիսիում և Կազբեգիում երկրորդ փուլում պայքարելու են «Վրացական երազանքի» և «ՄԱՇ»-ի թեկնածուները, իսկ Օզուրգեթիում և Խաշուրիում իշխող կուսակցության թեկնածուների մրցակիցներն անկախ թեկնածուներ են:

Մոտ ապագայում հայտնի կդառնա՝ «ՄԱՇ»-ի թեկնածուները կմասնակցեն երկրորդ փուլին, թե ոչ:

www.aliq.ge