
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ներկայումս խաղաղության համաձայնագիր գոյություն չունի և հնարավոր է՝ այն ընդհանրապես չձևավորվի։ Նրա խոսքով՝ խաղաղությունը չի կարող սահմանափակվել միայն գրավոր փաստաթղթով, եթե ռազմական գործողությունները շարունակվում են։
Զելենսկին ընդգծել է, որ իրական խաղաղության համաձայնագիրը ենթադրում է ոչ միայն բանակցությունների արդյունք, այլև պատերազմի փաստացի ավարտ։ Ըստ նրա՝ նման համաձայնությունը համարվում է իրական միայն այն դեպքում, երբ մարտական գործողությունները լիովին դադարեցված են, իսկ փաստաթուղթը ստորագրված է համապատասխան պետությունների ղեկավարների կողմից։
Ուկրաինայի նախագահն անդրադարձել է նաև սպասվող նախագահական ընտրություններին։
«Ուկրաինան ընտրություններ չի անցկացնի Ռուսաստանի տարածք դարձած կորսված շրջաններում»,- հայտարարել է նա։
Զելենսկին հավելել է, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն աշխատում է արտերկրում՝ ընտրությունների անցկացման համար, ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ:
Հավելենք՝ նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի տարածքում ապրում են Ուկրաինայի քաղաքացիներ, որոնք քվեարկելու իրավունք ունեն։

