Ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

Ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

Փարիզից Կորսիկայի Այաչիո քաղաք թռչող ինքնաթիռը Լիոնում տեխնիկական անսարքության պատճառով ստիպված է եղել վթարային վայրէջք կատարել, ուղևորները պնդում են, որ տեսել են, թե ինչպես է այրվում օդանավի թևը, հաղորդում է RTL ռադիոկայանը:

«Air France-ի ինքնաթիռը  տեխնիկական անսարքության պատճառով շեղվել է ուղղությունից և արտակարգ վայրէջք կատարել Լիոնում: Ուղևորները լսել են խուլ ձայն։ Նրանցից ոմանք պատուհանից տեսել են, թե ինչպես է ինքնաթիռի թևը այրվում», -հաղորդել է ռադիոկայանը:

Ավիաընկերությունն իր հայտարարության մեջ նշել է միայն «տեխնիկական անսարքության» մասին՝ առանց լրացուցիչ մանրամասներ տրամադրելու։