
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, NOR-ի լրագրողները հարցում անցկացրեցին Նինոծմինդայի բնակիչների շրջանում՝ պարզելու համար, թե ինչպես են նրանք գնահատում քաղաքի տոնական ձևավորումն ու զարդարված տեսքը։
Ինչպես հարցումից պարզ դարձավ, բնակիչների կարծիքները տարբեր էին։ Շատերը նշեցին, որ լուսավորությունը շատ գեղեցիկ է։
«10-ից 6 բալ, անգամ 5, զարդարանքները քիչ են, կարող էր ավելի լավը լինել, բայց դե որ կա՝ էլի լավ է»,– նշեց բնակիչներից մեկը՝ համեմատելով Ծալկայի հետ և հավելելով, որ այնտեղ ավելի ճոխ են զարդարել, քան այստեղ։
Մեկ այլ բնակիչ նշեց, որ գրեթե ոչինչ չի փոխվել, կրկին նույն զարդարանքներն են։ Նրա խոսքով՝ տարբեր քաղաքներում տեսնում ենք, որ այս գեղեցկության համար ամեն տարի նոր բաներ են արվում, սակայն կարծես թե Նինոծմինդայում ոչինչ չի փոխվել, մինչդեռ ամանորյա գեղեցկությունը պարտադիր է։ «Ճիշտ է՝ գեղեցիկ է, բայց կուզեինք, որ մի փոքր փոփոխություններ լինեին»,– ասաց նա։
Հարկ է նշել, որ Նինոծմինդա քաղաքի ամանորյա ձևավորման լուսավորության սարքերի, զարդարանքների և պարագաների ձեռքբերման համար հատկացվել է 30 000 լարիի դիմաց։
Անցած տարի մրցույթը հայտարարվել էր 28 500 լարիով։
Մանրամասները աուդիոնյութում
Հիշեցնենք, որ 2024 թվականին ՏԻՄ բյուջեից ամանորյա զարդարանքների ձեռքբերման և տեղադրման համար հատկացվել էր 49 000 լարի։

