Հայաստանը երկար ժամանակ է Վրաստանում դեսպան չունի. Դիվանագիտական սկանդալ, որը թաքցվում է

Հայաստանը երկար ժամանակ է Վրաստանում դեսպան չունի. Դիվանագիտական սկանդալ, որը թաքցվում է

«Saqinform» տեղեկատվական-վերլուծական գործակալությունը անդրադարձել է Վրաստանում ՀՀ դեսպանության շուրջ ստեղծված իրավիճակին: Հոդվածի հայերեն թարգմանությունը անփոփոխ ներկարացնում ենք ստորև.

«Վրացական Saqinform տեղեկատվական-վերլուծական գործակալությունը բազմիցս հանրության ուշադրությունն է հրավիրել Վրաստանում ՀՀ դեսպանատանը ստեղծված իրավիճակի վրա: Թեեւ հստակ չենք կարող ասել, թե ինչու 2005 թվականի դեկտեմբերի 1-ին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Խոսրոևին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով պաշտոնից ազատեցին, սակայն կարելի է ենթադրել, որ նա «չափից դուրս շատ էր ինտեգրվել» վրաց հասարակությունում, Վրաստանն ու նրա պատմությունը գիտեր խորությամբ:

Բացի այդ, որպես հմուտ դիվանագետ, պոլիտկորեկտ հարաբերություններ է ունեցել ադրբեջանցի իր գործընկերոջ հետ (լուսանկարում՝ ձախից աջ` Վրաստանում ՀՀ դեսպան Գիրոգի Խոսրոև, «saqinform»-ի գլխավոր խմբագիր Առնո Խիդիրբեգիշվիլի, Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ռամիզ Հասանով և Վրաստանի բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարարության գրասենյակի պետ Ռիտա Խիդիրբեգիշվիլի, 2014 թվական, Թբիլիսիի մարիոթ հյուրանոց):

Ընթերցողին հիշեցնենք, որ այս երկու դիվանագետները Հայկական և Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունները ղեկավարել են Վրաստանի համար ամենածանր տարիներին՝«Վարդերի հեղափոխություն» անվամբ հայտնի «գունավոր» հեղափոխությունների ճանապարհով իշխանափոխության ընթացքում:

Ցավալի փաստ է, սակայն` Վրաստանում Հայաստանի հետագա բոլոր դեսպանները առկա մթնոլորտը հասականալուց շատ հեռու էին կանգնած՝ Հրաչյա Սիլվանյանը, Հովհաննես Մանուկյանը և Յուրի Վարդանյանը, ի տարբերություն Գիորգի Խոսրոևի, Թբիլիսիում օտար հյուրեր են եղել, ում ոչ ոք չէր ճանաչում: Միայն Մանուկյանը իրեն հիշեցրեց Լեռնային Ղարաբաղի բանակի կողմից Շուշիի գրավման 20-ամյակին նվիրված միջոցառումով և համերգով, որը տեղի ունեցավ 2012 թվականի մայիսի 9-ին, Թբիլիսիի Նոդար Դումբաձեի անվան մանկական պետական թատրոնում:

Ինչ վերաբերում է Վարդանյանին, ապա, ի տարբերություն Մանուկյանի, հայտնի ծանրամարտիկի մոտ ֆիզիկական իրավիճակի տեսանկյունից ամեն ինչ լավ էր, սակայն դիվանագիտական տեսանկյունից իր գործունեությունը աչքի չէր ընկնում: Ինչու՞ ենք խոսում Վարդանյանի մասին անցյալ ժամանակով: Որովհետև, իր իրավասությունների ժամանակը լրացել է շատ վաղուց, չնայած նա հրաժարվում է լքել պաշտոնն ու Վրաստանը:

Դեռևս ընթացիկ տարվա հունիսի 13-ին «Saqinform»-ը զգուշացնում էր՝ հնարավոր է Վրաստանում ՀՀ դեսպան նշանակվի Սերգեյ Մինասյանը, ինչը` Թբիլիսին գնահատեց որպես «պաշտոնական Երևանի սադրիչ քայլ», իսկ Բաքվի կարծիքով՝ Մինասյանի նշանակմամբ «Երևանը Սամցխե Ջավախքում փորձում է ակտիվացնել անջատողականությունը, քանի որ 2005 թվականին Սերգեյ Մինասյանը ջավախքցի այն անջատողականների շարքերում է եղել, ովքեր Ջավախեթիի հարցը լուծելու համար Ռուսաստանի ռազմական ներգրավվածությունն էին խնդրում»: Ադրբեջանական լրատվամիջոցները, Մինասյանի գլխավոր խնդիրն էին ներկայացնում` Վրաստանի տարածքով տարանցիկ ուղիների շրջափակման վերացումը, իսկ մասնավորապես՝ բռնագրավված Աբխազիայով և Հարավային Օսիայով տարանցիկ ճանապարհ բացելը:

Եվ ահա, նախորդ ուրբաթ, «EADaily»-ի «Հայաստան-Վրաստան. Դեսպանի ագրեմանի ձցձգումն ու չլուծվող խնդիրների վերաբերյալ առասպելը» վերտառությամբ հոդվածը տեղեկացնում է, որ Վրաստանի իշխանությունները մինչ օրս հրաժարվում են քաղաքագետ, Երևանում գործող փորձագիտական-վերլուծական կենտրոնի տնօրեն Սերգեյ Մինասյանին Վրաստանում ՀՀ դեսպան նշանակվելու ագրեման տալ, չնայած դա պետք է տեղի ունենար այս տարվա հուլիս ամսին: Դեսպանի նշանակման հարցը չլուծվեց նաև Հայաստանի ազգային ժողովի խոսնակ Արա Բաբլոյանի ղեկավարությամբ Թբիլիսի այցելած հայկական պատվիրակության այցի ժամանակ՝ Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպման ընթացքում:

Ինչպես տեղեկացրել էր «Saqinform»-ը, բացի Ջանելիձեից, Արա Բաբլոյանը հանդիպումներ էր ունեցել նաև համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդի, վարչապետ Կվիրիկաշվիլիի, Խորհրդարանի խոսնակ Կոբախիձեի և նախագահ Մարգվելաշվիլիի հետ, սակայն ոչ մեկի օրակարգում երկար ժամանակ կանգնած երեք խնդիրները չլուծվեցին: Դրանք են. «Վիճելի եկեղեցիներ»-ի վերադարձը հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին, Վրաստանի հայկական դպրոցներին հայալեզու գրքերով ապահովել Երևանից, երկքաղաքացիություն տալ Սամցխե Ջավախեթիում բնակվող հայերին, ովքեր զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից, երբ Ռուսաստանի դաշնությունում արտագնա աշխատանքի պատճառով Հայաստանի քաղաքացիություն են ընդունել:

«EADaily»-ին հաղորդում է, որ ծանրամարտիկից հետո Հայաստանի դեսպանության հավակնություններ ունի նաև բիզնես տիկին, Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, իշխող Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, «ինչը` ըստ պարբերականի. կապված է Վրաստանում նրա ունեցած բիզնեսների հետ: Իսկ մինչայդ Վրաստանում ոչ ոք չի ներկայացնում Հայաստանը, ապակառուցողական ուժերը սեպտեմբերի 30-ին, Ախալքալաքիում ոստիանության և տեղի հայերի՝ Կումուրդոյի (Գումբուրդո, խմբ.) բնակիչների միջև առճակատում են սադրել` «վիճելի եկեղեցիների» խնդրի անլուծելի լինելու պատճառով: Գործը հասել է քարեր նետելուն, վիրավորվել է 4 ոստիկան, վնասվել են ոստիկանական ավտոմեքենաներ: Հետագա լարվածությունը կարողացել է կանխել գյուղ ժամանած ՆԳ նախարար Գիորգի Մղեբրիշվիլի: 3 հոդվածներով քրեական գործ է հարուցվել, ինչը կպարզի՝ արդյո՞ք հակապետական սադրանք է եղել քաղաքական նպատակներով նախընտրական շրջանում:

«Saqinform»-ը չի բացառում նման դեպքերի կրկնությունը հայաբնակ Սամցխե Ջավախեթիի շրջանում և մեծամասամբ ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլիում, որտեղ եւս ոստիկանության հետ մի շարք առճակատումներ են արձանագրվել: Սա նաեւ պայմանավորված է նրանով, որ ազգությամբ ոչ վրացի բնակչության և Վրաստանի իշխանությունների միջև որևէ տեսակի կապ չկա: Ոչ ոք չգիտի ազգային փոքրամասնությունների նպատակները, նրանց ոչ ֆորմալ առաջնորդների տրամարդվածությունը, ազգային փոքրամասնություններին ոչ ոք չի ներկայացնում գործադիր և օրենսդիր մարմիններում, ով կզբաղվի ազգությամբ ոչ վրացի քաղաքացիների խնդիրների ուսումնասիրությամբ ու հնարավորության դեպքում դրանք լուծելով: Այդպիսի` գուցե միակ, մայրաքաղաք Թիլիսիի սակրեբուլոյի` «Վրացական երազանք- ժողովրդավարական Վրաստան»-ին առընթեր գործող ազգային փոքրամասնությունների համակարգող խորհուրդ կա, որը, սակայն, Վրաստանում Հայաստանի դեսպանատունը անտեսում է»:

Նյութը վերցված է Aliq.ge կայք էջից



Opinion, pooling and voting