Ավագանու նիստ Նինոծմինդայում․ օրակարգի բոլոր հարցերը ընդունվեցին

Ավագանու նիստ Նինոծմինդայում․ օրակարգի բոլոր հարցերը ընդունվեցին

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Նինոծմինդայի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ավագանու նիստ՝ 2026 թվականի բյուջեի քննարկումը և ընդունումը։

Նիստի օրակարգում դրված էր 10 հարց․

1․ Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2025 թվականի բյուջեի հաստատման մասին Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 13 որոշման մեջ փոփոխություն մտցնելու վերաբերյալ զեկույցը։

2․ Նինոծմինդայի մունիցիպալիտետի բյուջեի հաստատման մասին։

3․ Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2026-2029 թվականների առաջնահերթությունների ի գիտություն ընդունման մասին։

4․ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու քաղաքական պաշտոնատար անձանց, մասնագիտական հանրային ծառայողների դասակարգման ապարատի աշխատակազմի հաստիկացուցակի հաստատման և պաշտոնական դրույքաչափերի սահմանման մասին։

5․ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պաշտոնական անձանց, մասնագիտական հանրային ծառայողների դասակարգման, հաստիկացուցակի հաստատման և պաշտոնական դրույքաչափերի սահմանման մասին։

6․ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու անդամների (բացի պաշտոնատար անձանց)իրավազորությունների իրականացման հետ կապված ծախսերի վարձատրման կարգի հաստատման մասին Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու 2023 թվականի փետրվարի 27-ի համար 5-ի որոշման մեջ փոփոխություններ մտցնելու մասին։

7․ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի տարածքում գրանցված և փաստացի բնակվող բնակչության 2026 թվականի առողջապահության և սոցիալական օգնության ծրագրի և օգնության տրամադրման կարգի հաստատման մասին։

8․ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կանոնակարգի հաստատման մասին Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու 2018 թվականի մարտի 30-ի համար 29-ի որոշման մեջ փոփոխություններ մտցնելու մասին։

9․ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի, կրթության, սպորտի, հուշարձանների պահպանության, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության ծառայության կանոնակարգի հաստատման մասին» Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու 2018 թվականի հունվարի 30-ի համար 11 որոշման մեջ փոփոխություններ մտցնելու մասին:

10․ Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում առաջացած մունիցիպալ թափոնների կառավարման 2023-2027թթ. ծրագրի հաստատման մասին:

Բոլոր հարցերը քննարկվեցին և ընդուվեցին միաձայն։

Տեսանյութ․